Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձին մասնակցած ժանդարմների դատավարությունը

Նոյեմբերի 6-ին Թուրքիայում սկսվել է 2016-ի հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու և մասնակցելու համար մեղադրվող ժանդարմերիայի հրամանատարության զինծառայողների դատավարությունը:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձին մասնակցած ժանդարմերիայի ծառայողների դատավարությունը. նոյեմբեր 2017թ.

Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձին մասնակցած ժանդարմերիայի ծառայողների դատավարությունը. նոյեմբեր 2017թ.

Ընդհանուր առմամբ քրեական գործ է հարուցվել Ժանդարմերիայի հրամանատարության 244 ծառայողի նկատմամբ: Դատավարությունը իրականացվում է Անկարայի ծանր հանցագործությունների 23-րդ դատարանում: Դատավարությունը շարունակվելու մինչև 2018-ի փետրվարի 2-ը՝ մոտ 90 օր:

Մեղադրյալների շարքերում են նաև ժանդարմերիայի բարձրաստիճան սպաներ՝ այդ թվում  ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության աշխատակազմի ղեկավար, գնդապետ Էրքան Օքթենը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որին մասնակցել են ինչպես Թուրքիայի զինուժի, այնպես էլ ժանդարմերիայի զինծառայողներ, ռազմական հաստատությունների կուրսանտներ: Հեղաշրջումից հետո Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ են ձերբակալվել և հեռացվել:

Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *