Նոյեմբերի 6-ին Թեհրանում հանդիպել են Իրանի ԶՈւ ԳՇ պետը և Պակիստանի բանակի հրամանատարը

Նոյեմբերի 6-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին Թեհրանում ընդունել է Պակիստանի բանակի հրամանատար Ղամար Ջավիդ Բաջվային։ Այս մասին տեղեկացնում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Սեփահնյուզ» լրատվակայքը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների ընդհանուր սահմանի անվտանգության ապահովմանը, ահաբեկիչների դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Պակիստանի բանակի հրամանատարը և Իրանի ԶՈւ ԳՇ պետը Թեհրանում, լուսանկարը՝ «Թասնիմ» լրատվական գործակալության

Պակիստանի բանակի հրամանատարը և Իրանի ԶՈւ ԳՇ պետը Թեհրանում, լուսանկարը՝ «Թասնիմ» լրատվական գործակալության

Պակիստանի բանակի հրամանատարը հանդիպումներ է ունենալու նաև իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հավելենք, որ Պակիստանի հետ սահմանին (900 կմ ) Իրանը ակտիվ պայքար է մղում այդ երկրից ներթափանցող ահաբեկչական խմբավորումների, մաքսանենգների դեմ։

Իրանի Սիսթան և Բելուջիսթան ու Պակիստանի համանուն՝ Բելուջիսթան սահմանակից նահանգներում գործում են հիմնականում սուննի բելուջներից կազմված զինված անջատողական խմբավորումներ, որոնք հաճախ են բախումների մեջ մտնում Իրանի ուժային կառույցների հետ։ Հատկապես ակտիվ են գործում «Ջեյշ ալ Ադլ» («Ջեյշ ալ Զոլմ») և «Ջունդոլլահ» խմբավորումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *