Թուրքիայում ավտովթարում մայոր է մահացել

Նոյեմբերի 4-ին Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում զինված ուժերի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և հարվածել սյանը, ինչի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ մեկ մայոր, ևս երկու զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադլու» լրատվական գործակալությունը:

Վիրավորվել են մայոր Բուրաք Բիլենի հետ մեքենայում եղած երկու պրոֆեսիոնալ սերժանտները: Վիրավորներին տեղափոխել են Յուքսեքովա գավառի հիվանդանոց:

Մայորը մասնակցել էր ընթացիկ շաբաթվա ընթացքում քրդական ուժերի հետ բախումներում սպանված Թուրքիայի ԶՈւ 6 զինծառայողի և 2 ուժայինի հուղարկավորությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *