Անցնող շաբաթ շփման գծում հարաբերական հանգիստ է եղել. ՊԲ

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գծում հարաբերական հանգիստ իրադրություն է տիրել. հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ըստ ՊԲ հաղորդած տեղեկության՝ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր զինատեսակներից արձակել է շուրջ 1500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», – Նշվում է հաղորդագրությունում:

ՊԲ դիպուկահար

ՊԲ դիպուկահար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *