[Լրացված] Նոյեմբերի 4-ին ՊԲ զորամասերից մեկում նռնակի պայթյունից զինծառայող է մահացել

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Նոյեմբերի 6-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ ՊԲ զորամասերից մեկի ծառայության պահեստում 04.11.2017թ.՝ ժամը 12:10-ի սահմաններում, եղած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը և մահացել։

Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գևորգ Հյուսնունցը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սերգեյ Ալումյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինհոսպիտալ:

Երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *