Հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտպանության բանակի կենտրոնական զորամասերից մեկում հանդիպել է նորավարտ սպաների հետ:Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը:
Վիգեն Սարգսյանին ուղեկցել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
ՀՀ ՊՆ ղեկավարը անդրադարձել է զինված ուժերի համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող և ակնկալվող հայեցակարգային փոփոխություններին, պարզաբանումներ տվել «Ազգ-բանակ», «Դիտակետ» ու «Ես եմ» ծրագրերի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ փոփոխությունները նպատակ ունեն ամրապնդել հայկական զինված ուժերի պաշտպանունակությունը, կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները և բարձրացնել զինծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանվածության մակարդակը:
Վերջում ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:
Նույն օրը Վիգեն Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ընդունել Արցախի ղեկավար Բակո Սահակյանը: Կողմերը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հատնում է Արցախի նախագահի կայքը: