Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Հանդիպման ընթացում նաև անդրադարձ է կատարվել միջազգային առաքելություններին մասնակցող հայ խաղաղապահների պատրաստության կազմակերպման և առաքելությունների ընթացքում առաջադրանքների կատարմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հաջորդ տարիներին միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման հեռանկարներին:

 Նշենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *