Սյունիքում վթարի հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայողներ չեն վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Սյունիքի մարզում՝ Կապան-Մեղրի ավտոճանապարհին, տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայողներ չեն տուժել: Այս մասին Razm.info-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ վթար է եղել ՊՆ «Ուրալ» մակնիշի մեքենայի մասնակցությամբ:

Ավելի վաղ, Shamshyan.com լրատվակայքը հայտնել էր, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի հատվածում բախվել են ՊՆ համարանիշով Զիլ մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *