Թուրքիայի ԶՈւ զորավարժությանը ներգրավված է տեղական զինտեխնիկա

Հոկտեմբերի 20-ին Անկարայի նահանգի Փոլաթլը գավառի զորավարժարաններից մեկում անցկացվել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի Ateş Serbest – 2017 («Աթեշ Սերբեսթ – 2017) զորավարժությունը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ «Աթաք» ուղղաթիռը Ateş Serbest – 2017 զորավարժության ժամանակ

Թուրքիայի ԶՈւ «Աթաք» ուղղաթիռը Ateş Serbest – 2017 զորավարժության ժամանակ

Զորավարժությանը ներգրավված են եղել տեղական արտադրության «Ֆըրթընա» հաուբիցներ, «Քորքութ» (Korkut) ցածր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր, ավտոմատներ և թուրք-իտալական համատեղ արտադրության «Աթաք» հարվածային ուղղաթիռներ:

Զորավարժության ընթացքում զինծառայողները կրակել են տեղական արտադրության ավտոմատներից և դիպուկահարներից, հաուբիցներից, նռնականետներից և ականանետներից, ինչպես նաև տանկերից, ամերիկյան արտադրության BGM-71 ТOW հակատանկային հրթիռային համակարգերից:

Վարժանքների ընթացքում «Աթաք» ուղղաթիռներից արձակվել են տեղական արտադրության «Ջիրիթ» հրթիռներ: Ըստ թուրքական աղբյուրի՝ «նախանշված բոլոր թիրախները ոչնչացվել են»:

Զորավարժության ընթացքին հետևել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարներ Յաշար Գյուլերը, Հասան Քյուչյուքաքյուզը և Ադնան Օզբալը, ինչպես նաև ցամաքային զորքերի 1-ին, 3-րդ և Էգեյան բանակների հրամանատարներ Մուսա Ավսեվերը, Սերդար Սավաշը, Աբդուլա Ռեջեփը,  նավատորմի հրամանատար Էրջյումենթ Թաթլօղլուն, ուսումնական հրամանատարության ղեկավար Շերեֆ Օնգայը:

Նշենք, որ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի Ateş Serbest զորավարժությունը անցկացվել է նաև 2014-ին և 2015-ին:

Թուրքիայում անցկացվել է Ateş Serbest – 2017 զորավարժությունը. հոկտեմբեր 2017

Թուրքիայում անցկացվել է Ateş Serbest – 2017 զորավարժությունը. հոկտեմբեր 2017

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը և ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերը հետևում են Ateş Serbest – 2017 զորավարժությանը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը և ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերը հետևում են Ateş Serbest – 2017 զորավարժությանը

Թուրքիայի ԶՈւ Ateş Serbest – 2017 զորավարժություն

Թուրքիայի ԶՈւ Ateş Serbest – 2017 զորավարժություն

Թուրքիայի ԶՈւ Ateş Serbest – 2017 զորավարժություն

Թուրքիայի ԶՈւ Ateş Serbest – 2017 զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *