Սիրիայում Իրանը կորցրել է ևս մեկ զինծառայող

Սիրիայի Դեր Զոր նահանգում ահաբեկիչների դեմ մղած մարտերի ընթացքում զոհվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 40-ամյա զինծառայող Հոսեյն Աղադադին։ 

Հոսեյն Աղադադին ԻՀՊԿ՝ Իրանի Սպահան նահանգում տեղակայված 40-րդ ինժեներական բրիգադի զինծառայող է եղել։ Այս մասին հոկտեմբերի 20-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Սիրիայում սպանված ԻՀՊԿ զինծառայող Հոսեյն Աղադադին

Սիրիայում սպանված ԻՀՊԿ զինծառայող Հոսեյն Աղադադին

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում Իրանը մեկ գեներալ էր կորցրել։

Իրանը Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկն է: Չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են զոհվում՝ սիրանական իշխանությունները հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում:

Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Թեհրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ։

Հավելենք, որ հոկտեմբերի 17-ին  ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Ռաքքա քաղաքը, որը ԻՊ-ն հռչակել էր «խալիֆայության մայրաքաղաք»։

Ռաքքայից բացի ԻՊ-ն շարունակում է տարածքներ կորցնել Սիրիայում իր վերջին հենակետ Դեր Զոր նահանգում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *