Տաջիկստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 201-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքների ընթացքում կանխել են ռազմաբազայի օբյեկտների վրա պայմանական ահաբեկիչների հարձակումը։ Այս մասին հոկտեմբերի 19-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքների սցենարի համաձայն՝ պայմանական դիվերսանտները հսկիչ անցագրային կետով մուտք են գործել ռազմաբազա և փորձել գրավել զինապահեստը։ Ռազմաբազայի պարեկային ուժերը տագնապով վերկացից հետո մարտի են բռնվել ահաբեկիչների հետ։

ՌԴ ԶՈւ՝ Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են անում
Լրացուցիչ ուժերի օժանդակությամբ զինծառայողները վնասազերծել են ահաբեկիչներին, գերեվարել նրանց առաջնորդին։
Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություններ անցկացվում են պարբերաբար, ինչը պայմանավորված է նրանով, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները: