Թուրք-քրդական բախումների շաբաթական վիճակագրություն (հոկտեմբերի 12-17)

Հոկտեմբերի 12-17-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի զինուժի գործողություններում սպանվել է 4 թուրք զինծառայող, ևս 35-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Թուրքական կողմի պնդմամբ՝ ուժայինները «վնասազերծել են» PKK-ի 45 զինյալի: Նշված ժամանակահատվածում քուրդ զինյալների դեմ գործողություններ են իրականացվել հիմնականում հարավարևելյան Հաքքարի, Սղերթ (Սիիրթ), Շրնաք, Դիարբեքիր նահանգներում: Միևնույն ժամանակ թուրքական ստորաբաժանումները  գործողություններ են իրականացրել նաև Իրաքի հյուսիսային շրջաններում: Դրանց աջակցում է նաև թուրքական օդուժը:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները երկրի արևելքում և հարավ-արևելքում վերսկսել են 2015-ի ամռանից: Երկու տարուց ավել շարունակվող բախումներում երկու կողմերն էլ բավականին մեծ կորուստներ են ունեցել: Թուրքական կողմի տվյալներով՝ 2017-ի հունվարից մինչև այժմ Թուրքիայի զինուժը կորցել մոտ 150-155 զինծառայող, իսկ քրդական կողմի կորուստները անցնում են 1000-ը:

Քրդերի հետ բախումներում հսկայական վնասներ են կրել նաև Թուրքիայի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներ, քիչ չէ նաև տեղահանված բնակչության թվաքանակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *