Թուրքիայի ոստիկանությունը ստացել է 40 միավոր «Քիրփի» զրահամեքենա

Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) սպառազինությանն է հանձնվել տեղական արտադրության 40 միավոր «Քիրփի» (Kirpi) զրահամեքենա: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը:

4×4  անվային ընթացամասով բարձրացված հակաականային պաշտպանվածությամբ «Քիրփի» զրահամեքենաները արտադրում է թուրքական BMC ընկերությունը: Այս զրահամեքենան կարող է տեղափոխել 10-13 զինծառայող, շարժիչի հզորությունը՝ 375 ձիաուժ է:

Բացի «Քիրփի» զրահամեքենաներից, այս ընկերությունը նաև արտադրում է 4×4 անվային ընթացամասով 250-10Զ «Վուրան» բազմանպատակային զրահամեքենաներ, EFE 235-16 4×4 անվային ընթացամասով բեռնատարներ, 380-26P բեռնատարներ՝ 6×6 անվային ընթացամասով:

Հիշեցնենք, որ 2013-ին «Քիրփի» զրահամեքենաների փոխանցումների զգալի ուշացումների պատճառով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չեղյալ հայտարարեց զրահամեքենաների ձեռքբերման պայմանագիրը, ինչի հետևանքով ընկերությունը ծանր ֆինանսական դրության մեջ հայտնվեց ու կուտակեց հսկայական պարտքեր: Դրանից հետո այն հանվեց աճուրդի ու վաճառվեց Էրդողանի մտերիմին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *