Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱՄՆ է մեկնել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Ըստ հայտարարության՝ Սադիկովը մեկնել է Վաշինգտոն՝ հոկտեմբերի 24-ին մասնակցելու ընդդեմ ծայրահեղականության թեմայով ԳՇ պետերի կոնֆերանսի։ Նման հանդիպում ԱՄՆ միացյալ շտաբը կազմակերպել էր նաև անցյալ տարի, որին մասնակցել էին շուրջ 43 երկրի ներկայացուցիչ։