ՌԴ օդուժը մեկ շաբաթում ոչնչացրել է ահաբեկիչների շուրջ 1200 թիրախ. ՌԴ ՊՆ

Մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերը Սիրիայում շուրջ 400 մարտական թռիչք են իրականացրել, որոնց ընթացքում ոչնչացվել է տարբեր ահաբեկչական խմբավորումների շուրջ 1200 օբյեկտ: Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Ռուսաստանի ԶՈւ Տու-95 ռազմավարական ռմբակոծիչների ավիահարվածը Սիրիայում ԻՊ դիրքերին. (արխիվ)

Ռուսաստանի ԶՈւ Տու-95 ռազմավարական ռմբակոծիչների ավիահարվածը Սիրիայում ԻՊ դիրքերին. (արխիվ)

Աղբյուրը նաև հայտնում է, որ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերը ավելի քան 180 հետախուզական թռիչքներ են կատարել Սիրիայի տարածքում:

Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունները շուտով ավարտվելու են: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հոկտեմբերի 16-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ևս հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները մոտենում են ավարտին:

Ռուսաստանն իր ավիախումբը տեղակայել էր Սիրիայում դեռևս 2015-ի սեպտեմբերից: Այդ ժամանակվանից սկած ՌԴ օդուժը պարբերաբար հարվածում է «Իսլամական պետության», ինչպես նաև «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորումների դիրքերին: Ժամանակ առ ժամանակ ՌԴ զինուժը նաև հրթռիներ է արձակում ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ Միջերկրական ծովից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *