Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ռոստովում տեղակայված հատուկ նշանակության ստորաբաժանումները «Կադամովսկիյ» զորավարժարանում հնգօրյա վարժանքներ են անցկացնում։ Վարժանքներին ներգրավվել են ավելի քան 250 զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա։ Այս մասին հոկտեմբերի 19-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքները սկսվել են տագնապ-վերկացով։ 100 կմ երթի ընթացքում զինծառայողները մշակել են պայմանական հակառակորդի դիվերսիոն ներթափանցմանը դիմակայելու, վարակված տեղանքը հաղթահարելու հարցեր։
Հատուկջոկատայինների հրամանատարները «Տիգր» և «Թայֆուն-Կ» զրահապատ մեքենաներով հետախուզում են իրականացրել՝ հայտնաբերելու պայմանական հակառակորդի զինտեխնիկան։
Վարժանքերի ընթացքում զինծառայողները իրականացնելու են նաև պայմանական հակառակորդի բազան հայտանաբերելու և թիրախների կոորդինատները ավիացիայի կառավարման կենտրոն ուղարկելու գործողություններ։
Հնգօրյա վարժանքների ընթացքում զինծառայողները իրականացնելու են նաև անօրինական զինված խմբավորումների դեմ գրոհելու, նրանց բազան չեզոքացնելու և գերիներին ազատելու գործողություններ։
Վարժանքներին ուշադրություն է դարձվելու հետախուզություն վարելու, դարանակալելու, քողարկվելու, ակտիվ մարտական գործողութույունների ժամանակ հրամանատարության հետ կապ պահելու զինծառայողների հմտություններին։