Հոկտեմբերի 17-ին Պաշտպանության բանակում մեկնարկել է պլանային հրամանատարաշտաբային զորավարժություն: Վարժանքներին ներգրավվել են ՊԲ վարչության և կենտրոնական ենթակայության զորամասերը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
«Զորավարժության ընթացքում հաշվի են առնվելու ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները», – Նշվում է ՊԲ հաղորդագրությունում:
Զորավարժությունը նպատակը պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ հրամկազմի գիտելիքների ու գործնական կարողությունների, զորամասերի հրամանատարների և շտաբների պատրաստության ու փոխգործակցության մակարդակի բարձրացումն է: