Կորյուն Նահապետյանը և ՌԴ ԶՈւ ՀՌՇ հրամանատարը քննարկել են 102-րդ ռազմաբազայի անձնակազմի համալրումը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մասնակցել է Դոնի Ռոստովում անցկացված ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից կառույցի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդի արտագնա նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը:

Խորհրդարանականները քննարկել են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությանը, Հարավային ռազմական շրջանում ռազմական անվտանգությանը, տարածաշրջանում սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև սպառնալիքներին և մարտահրավերներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման կարողությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցության մասնակիցներն այցելել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ապահովման տարածաշրջանային կենտրոն, որտեղ Կորյուն Նահապետյանը ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի հետ քննարկել է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի անձնակազմի համալրման, ինչպես նաև սպառազինման հետ կապված խնդիրները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *