ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը, որով Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում մատակարարվող արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն կիրականացվի:
Համաձայնագրով հսկողության առարկան 2013թ. հունիսի 25-ի համապատասխան պայմանագրի շրջանակներում մատակարարված ռազմական նշանակության արտադրանքն է:
Հսկողության նպատակն է ստուգել կնքված պայմանագրերով մատակարարվող արտադրանքի առկայությունը և նպատակային օգտագործումը:
Համաձայնագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: