ՀՀ պաշտպանության նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու համագործակցության զարգացման հեռանկարները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Որպես երկու երկրների միջև համագործակցության դրսևորում նշվել է 2014 թվականից Լիբանանում համատեղ ծառայությունը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նշենք, որ դեռևս 2016-ի դեկտեմբերին իտալական բանակի գեներալներից մեկն առաջարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելության մասնակցող հայ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի։

 Հենց իտալական զորախմբի կազմում է գործում Լիբանանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող ՀՀ ԶՈւ խաղաղապահ դասակը, որը հիմա կազմված է 32 հոգուց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *