Հոկտեմբերի 6-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Քննարկվել են Հայաստանում հոկտեմբերի 5-ից 13-ն անցկացվող «Որոնում-2017» մարտավարամասնագիտական ու ՀՀ ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունների կազմակերպման հարցեր:
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանում մեկնարկել է «Որոնում – 2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության 2-րդ փուլը: ՀՀ ԶՈւ զորավարժարաններում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները: