ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում իր ուղղաթիռի խոցվելու մասին լուրերը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պնդում է, թե Սիրիայում խոցել է ՌԴ ԶՈւ ուղղաթիռ: ՌԴ ՊՆ-ից էլ հայտնում են, որ Մի-28 ուղղաթիռը Սիրիայում հարկադրված վայրէջք է կատարել տեխնիկական խնդիրների պատճառով:

ԻՊ-ն իր «Ամաք» լրատուի միջոցով հոկտեմբերի 6-ին հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Սիրիայի Համա շրջանի արևելյան հատվածում խոցել է ՌԴ ԶՈւ ուղղաթիռ: Հաղորդագրությունից հետո սոցցանցերում հայտնվել են նաև ուղղաթիռի լուսանկարներ, որոնք, ըստ տարածողների, վերաբերում են հենց այդ ուղղաթիռին:

Ուղղաթիռ կորցնելու մասին հաղորդագրություններին ի պատասխան՝ ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Մի-28 ուղղաթիռը Համայում վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով:

Ինչ վերաբերում է օդաչուներին, ապա նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում, և նրանց տեղափոխել են աերոդրոմ. նշել են ՌԴ ՊՆ-ից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *