Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովն ընդունել է աշխատանքային այցով Ադրբեջան այցելած Ղազախստանի ԶՈւ ՌՕՈւ հրամանատար, գեներալ-մայոր Նուրլան Կարբենովին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմաօդային ուժերի համագործակցության ներկա մակարդակին, հեռանկարներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող խնդիրներ:
Ղազախստանյան պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի ԶՈւ ՌՕՈւ ավիաբազաներ. նշվում է հաղորդագրությունում: