Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել կարճալիք հաճախականության Ռ168-100ԿԱԵ և Ռ168-5ԿՆԵ ռադիոկայանների խոշոր խմբաքանակ: Ներկայում ընթանում են 2018-ին Հայաստանի զինուժի համար ռադիոկայանների ևս մեկ խմբաքանակի ձեռբերման բանակցություններ:
Մատակարման պայմանագիրը կնքվել է 2017-ի գարնանը. այս մասին հայտնում է Յարոսլավյան ռադիոգործարանի մամուլի ծառայությունը:
Մամուլի հաղորդագրությունում նշված է, որ ռադիոկայանների առաջին խմբաքանակն արդեն մատակարարված է:
Դյուրակիր կարճալիք հաճախականության Ռ-168-5ԿՆԵ ռադիոկայանը շահագործման բարդ պայմաններում ղեկավարման մարտավարական օղակում ապահովում է խափանումներից պաշտպանված բաց և փակ, տեխնիկական քողարկման սարքավորմամբ ստեղծված ռադիոկապ: Այն ընդունում և փոխանցում է ինչպե՛ս անալոգային, այնպե՛ս էլ թվային տեղեկատվության:
Ռ168-100ԿԱԵ կրովի ռադիոկայանը ապահովում է ղեկավարման մարտավարական օղակում ստացիոնար և շարժական օբյեկտների միջև ավտոմատացված, բաց, ներդրված տեխնիկական քողարկման սարքավորմամբ պաշտպանված, ինչպես նաև արտաքին կապի գաղտնազերծման սարքավորման միջոցով գաղտնագրված ռադիոկապ: Կայանը նախատեսված է հրամանատարաշտաբային մեքենաներում տեղադրվելու համար:
Սեպտեմբերի վերջին Հայաստանի ներկայացուցիչները այցելել են գործարան՝ մասնակցելու ռադիոկայանների փորձարկումներին:
Նշենք, որ ռադիոկայանների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել դեռևս 2016-ի փետրվարին՝ պայմանագրի հավելվածում նշված ձեռքբերվելիք սպառազինության ցուցակից: