Թուրք-քրդական բախումներում սպանվել է ժանդարմերիայի 1 զինծառայող

Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են ժանդարմերիայի զինծառայողների ուղղությամբ, սպանվել է 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախուներ Դիարբեքիրի Սիլվան գավառում. (արխիվ)

Թուրք-քրդական բախուներ Դիարբեքիրի Սիլվան գավառում. (արխիվ)

Ժանդարմերիայի սերժանտը նախ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է:

Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի՝ սեպտեմբերի 20-27-ի PKK հետ բախումներում սպանվել է 4 զինծառայող, «չեզոքացվել է 63 քուրդ զինյալ»:

Վերջին շրջանում, չնայած թուրքական կողմի կորուստները համեմատաբար նվազել են, սակայն քուրդ զինյալներին դեռևս չի հաջողվել վերջնականապես ճնշել:

Թուրքիայի տարածքում ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո կրկին վերսկսել են 2015-ի ամռանից: 2 տարի շարունակվող բախումներում երկու կողմն էլ ունեն մեծաթիվ մարդկային և նյութական կորուստներ:

Բախումների արդյունքում Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *