Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումների սեպտեմբերի 20-27-ի ամփոփում: Թուրքիան կորցրել է 4 զինծառայող, «չեզոքացվել է 63 քուրդ զինյալ». նշված է հաղորդագրությունում:
Նշված ժամանակահատվածում թուրքական զինուժը քրդերի դեմ գործողություններ է իրականացրել այդ երկրի Հաքքարի, Շրնաք, Մարդին, Սղերթ և Դիարբեքիր նահանգներում:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ հաղորդագրությունում պնդում են, որ «չեզոքացվել է» PKK-ի 63 անդամ, ոչնչացվել են զինապահեստներ, թաքստոցներ, առգրավվել է զենք-զինամթերք:
Նույն ժամանակահատվածում Թուրքիայում անցկացված գործողություններում սպանվել է 4, վիրավորվել՝ 27 թուրք զինծառայող:
Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել էր, որ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը սպանվել է 127, վիրավորվել՝ 356 թուրք զինծառայող և ուժային: Նույն ժամանակահատվածում, ըստ թուրքական կողմի պնդման, Թուրքիայի ներսում «վնասազերծվել է» 986, իսկ Թուրքիայի սահմաններից դուրս՝ 867 «ահաբեկիչ»:
Սեպտեմբերի 7-13-ին թուրքական կողմը տվել է 3 կորուստ և 18 վիրավոր, «վնասազերծվել է» PKK-ի 49 անդամ:
Սեպտեմբերի 14-20-ին թուրքական կողմը հայտնել է 1 կորստի և մեկ վիրավորի մասին: Ըստ նույն հաղորդագրության՝ «չեզոքացվել է» PKK-ի 46 անդամ:
Այսպիսով Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնում է, որ 2017 թ. ընթացիկ ամսիներին՝ ոհւնվարի 1-ից սեպտեմբերի 27-ը, PKK-ի հետ բախումներում սպանվել է շուրջ 133-135 թուրք զինծառայող, վիրավորվել՝ շուրջ 400-ը: