200 մլն վարկով սպառազինության մատակարարումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. Վիգեն Սարգսյան

200 մլն ԱՄՆ դոլարի վարկի պայմանագրով Ռուսաստանից Հայաստանի զինված ուժերին սպառազինության մատակարարումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թվականը․ Գնման ընթացակարգը շարունակվում է սահմանված ձևով։ Այս մասին հոկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը

Ավելի վաղ՝ 2017 թ․ սեպտեմբերին, ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանը հայտնել էր, որ վարկով սպառազինության գնումն ավարտական փուլում է։

Իսկ դեռևս 2017-ի հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարն իր հերթին հայտնել էր, որ «ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանից 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ վերցնելու համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ․-ին․։

Վարկի շրջանականերում կնքվել է առանձին 18 պայմանագիր։ Հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվում են են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։

Ավելացնենք, որ 2017 թ․ մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Ռուսաստանից ներկրվող սպառազինությունը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագծի:

Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *