Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է «ռազմական» նոր վարկ ստանալու հարցը․ ՀՀ ֆիննախարար

«Ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նախարարը, սակայն, չի մանրամասնել, թե խոսքն ինչ գումարի մասին է և ռազմական ոլորտի ինչ ծրագրի համար է այն (սպառազինության գնում, արդիականացում կամ այլ):

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը

2015 թվականին կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը

Մինչ այս` 2015 թվականին, Հայաստանը Ռուսաստանից 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ վերցնելու համաձայնագիր է ստորագրել, որով Հայաստանը Ռուսաստանից գնում է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա:

ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունից հայտնի է դառնում, որ 2016 թվականին պաշտպանության բնագավառում Հայաստանը Ռուսաստանից զենք գնելու վարկային ծրագրի համար հատկացրել է 50 մլն դոլար՝ այդպիսով գերակատարելով 2016 թվականին պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեի նախատեսած ծախսերը։

Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *