Ռուսաստանի օդուժը մեկ շաբաթում ահաբեկչական խմբավորումների 790 օբյեկտ է ոչնչացրել

Ռուսաստանի օդուժի ինքնաթիռները մեկ շաբաթում 330 մարտական թռիչք են իրականացրել Սիրիայում , որոնց արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորումների շուրջ 790 օբյեկտ:  Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ զինված ուժերին:

ՌԴ օդուժը հարվածել է ԻՊ-ի նավթատար մեքենաներին. (արխիվ)

ՌԴ օդուժը հարվածել է ԻՊ-ի նավթատար մեքենաներին. (արխիվ)

Աղբյուրը նաև հայտնում է, որ ՌԴ ԶՈւ անօդաչու թռչող սարքերը Սիրիայում 170 հետախուզական թռիչք են իրականացրել, որոնց արդյունքում պարզվել են զինյալների շուրջ 520 օբյեկտների կոորդինատներ:

ՌԴ օդուժը վերջին շրջանում մի քանի խոշոր ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի Դեր Զոր նահանգում: Ներկայում Սիրիայի կառավարական բանակը մարտեր է մղում իսլամիստ զինյալների դեմ Դեր Զորի ազատագրման համար:

Բացի օդուժի հարվածներից, սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի ՌԾՈւ «Վելիկի Նովգորոդ» և «Կոլպինո» սուզանավերը Միջերկրական ծովից 7 թևավոր «Կալիբր» հրթիռ են արձակել Դեր Զորում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:

ՌԴ ռազմածովային ուժերը Միջերկրական ծովից պարբերաբար թևավոր հրթիռներներ են արձակում Սիրիայում ԻՊ դիրքերի ուղղությամբ: Նախորդ անգամ նման հարվածներ եղել էին սեպտեմբերի 5-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *