Թուրք-քրդական բախումների վիճակագրություն. սեպտեմբերի 7-13

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը սեպտեմբերի 15-ին հրապարակել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում երկու կողմերի կորուստների վիճակագրություն. Նշված ժամանակահատվածում սպանվել է 3 թուրք զինծառայող:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ հաղորդագրությունում նշվում է, որ թուրքական զինուժը քրդերի դեմ գործողություններում տվել է 3 սպանված, ևս 18 վիրավոր:

Ըստ նույն հաղորդագրության՝ թուրք զինծառայողները «չեզոքացրել են» 49 քուրդ զինյալի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն հայտնել էր, որ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում  թուրքական կողմի կորուստները կազմել են՝

  • Թուրքիայի ԶՈւ, այլ ուժային կառույցներ
    • սպանված՝ 127,
    • վիրավոր՝ 356:
  • Քաղաքացիականներ
    • սպանված՝ 32,
    • վիրավոր՝ 40:

Թուրքիայի ներսում «վնասազերծվել է» 986, իսկ Թուրքիայի սահմաններից դուրս՝ 867 «ահաբեկիչ». նշված էր նախորդ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *