Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը Իսրայել այցի շրջանակներում եղել է նաև այդ երկրի ռազմարդյունաբերության ձեռնարկություններում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարներին և նրանց հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Զաքիր Հասանովի ծանոթացել է նաև ձեռնարկությունների արտադրանքներին:
Այս մանրամասներ ադրբեջանական կողմը չի հայտնում: Իսրայելի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցի մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարի այցը Իսրայել սկսել է սեպտեմբերի 11-ին: Ադրբեջանի ՊՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս Հասանովը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարին: Սեպտեմբերի 13-ին նա նաև այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական և ղեկավարման կենտրոն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին անգամ է Իսրայել այցելել: Ըստ որում այցը հաջորդեց անօդաչուների միջադեպին. Իսրայելի ՊՆ-ն քննում է իսրայելցի մասնագետների հնարավոր մասնակցությունը Ադրբեջանի «խնդրանքով» հայկական դիրքերին մահապարտ անօդաչու սարքով հարվածելու գործում: Քնության շրջանակներում իսրայելական կողմը սառեցրել է Ադրբեջանին տվյալ մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը: