Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական կենտրոն

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական և ղեկավարման կենտրոն: Հաղորդագրությունը տեղադրվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ Զաքիր Հասանովը ծանոթացել է Կենտրոնի կառուցվածքին և գործունեությանը: Նրան հայտնել են, որ Կենտրոնի հիմնական նպատակը իսրայելական զինուժի ղեկավարման կազմակերպումը, վերահսկողության սահմանումն է:

Այցից առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայել էր այցելել սեպտեմբերի 11-ին: Ադրբեջանի ՊՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս Հասանովը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարին:

Այցի ծրագրում նշվում էր, որ Հասանովը նախատեսում է լինել նաև Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերություններում: Իսրայելի պաշտպանության նախարարությունը մինչ օրս Հասանովի այցից որևէ տեղեկություն չի հաղորդել:

Ավելացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին անգամ է Իսրայել այցելել: Ըստ որում այցը հաջորդեց անօդաչուների միջադեպին. Իսրայելի ՊՆ-ն քննում է իսրայելցի մասնագետների հնարավոր մասնակցությունը Ադրբեջանի «խնդրանքով» հայկական դիրքերին մահապարտ անօդաչու սարքով հարվածելու գործում: Քնության շրջանակներում իսրայելական կողմը սառեցրել է Ադրբեջանին տվյալ մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը:

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *