ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Արցախի ականազերծմանը աջակցող նախագծին

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Արցախի ականազերծման համար «Հալո Թրասթ» կազմակերպությունը  1,5 մլն ԱՄՆ դոլարի աջակցության նախագծին: Հատկացումների վերաբերյալ վերջնական փաստաթուղթը քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեն» (ANCA):

Վալադաոն հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը թույլ կտա մինչ 2020 թվականը Արցախը ամբողջությամբ ականազերծել:

Ավելի վաղ՝ ապրիլին, «Հալո Թրասթ» կազմակերպության՝ Արցախի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին հայտնել էր, որ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը:

Բոդին հայտնել էր, որ  ականազերծվել է շուրջ 450 ականադաշտ և շուրջ 101-ն էլ պետք է ականազերծվեն, ինչը իրատեսական է նշված ժամկետների սահմաններում:

2016 թվականի ընթացքում «Հալո Թրաստի» մասնագետները մաքրել են 24 ականադաշտ, ինչի արդյունքում մոտ 90 հեկտար տարածք վերադարձվել է համայնքներին՝ հողագործության համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *