Այսօր՝ ապրիլի 4-ին, ականազերծման միջազգային օրվա կապակցությամբ Արցախի տարածքն ականազերծող «Հալո Թրասթ» կազմակերպությունը ներկայացրել է իր ծրագրերը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Արցախի վարչապետը, հայտնում է Արցախի կառավարության կայքը:
«Հալո Թրասթ» կազմակերպության՝ Արցախի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և ականազերծման միջազգային փորձն ու նշանակությունը:
Նա կարևորել է Արցախի իշխանությունների աջակցությունը ականազերծման աշխատանքների արդյունավետության ապահովման գործում: Բոդդիի պնդմամբ՝ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Էշլի Բոդին նշել է, որ «Հալո Թրաստը» աշխատում է անանուն հովանավորի հետ, և հանգանակված յուրաքանչյուր գումարի դիմաց անանուն հովանավորը փոխանցելու է ևս նույնքան գումար: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք բնակավայրերի մերձակայքում են և ուղղակիորեն ազդում են մարդկանց առօրյա կյանքի վրա:
Բոդին հայտնել է, որ մինչ այս ականազերծվել է շուրջ 450 ականադաշտ և շուրջ 101-ն էլ պետք է ականազերծվեն, ինչը իրատեսական է նշված ժամկետների սահմաններում:
2016 թվականի ընթացքում «Հալո Թրաստի» մասնագետները մաքրել են 24 ականադաշտ, ինչի արդյունքում մոտ 90 հեկտար տարածք վերադարձվել է համայնքներին՝ հողագործության համար:
Ստորև կազմակերպության քարտեզն է, որում կանաչ գույնով նշված են արդեն մաքրված ականադաշտերը, կարմիրով՝ ականազերծման ենթակա հատվածները:
🍏= cleared minefields 🔴 = #minefields to be cleared in #Nagornokarabakh Our goal is to change the red dots to green by 2020 #minefreenk pic.twitter.com/QloOcUoLYT
— HALO NagornoKarabakh (@HALO_NK) January 7, 2017