Ռուսաստանի Ռոստովի մարզում տեղակայված ԶՈւ հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային դիվիզիայի տանկային ստորաբաժանումները կրակային վարժանքներ են անցկացրել: Այս մասին օգոստոսի 31-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքների ընթացքում զինծառայողները տանկի թնդանոթներով և խոշոր տրամաչափի «Կորդ» գնդացիրներով 300-ից մինչև 2000 մետր հեռավորության վրա խոցել են պայմանական հակառակորդի թիրախները, հակատանկային նռնականետների հաշվարկը, հրետանային զենքերը և օդային թիրախները:
Մեխանիկ-վարորդները խաղարկել են դժվարանցանելի տեղանքում ռազմական մեքենաները վարելու և խոչընդոտներ հաղթահարելու գործողություններ:
Վարժանքներին ներգրավվել են 20 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ3Մ տանկեր, շուրջ 100 զինծառայող: