Ադրբեջանում այրվող զինամթերքի պահեստից 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի ՊՆ զինամթերքի խոշորագույն պահեստներից մեկում պայթյունից և հրդեհի բռնկումից հետո ՊՆ զորամասի 6 աշխատակից՝ ամենայն հավանականության զինծառայողներ, տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է ադրբեջանական AzVision.az լրատվակայքը:

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Ադրբեջանի ՊՆ ամենախոշոր զինամթերքի պահեստներից մեկում

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Ադրբեջանի ՊՆ ամենախոշոր զինամթերքի պահեստներից մեկում

Ըստ ԱՊԱ գործակալության վիրավորված անձինք են.

  • 1995-ին ծնված Հուսեյնով Կամրան Ռասիմ օղլուն (Hüseynov Kamran Rasim oğlu)
  • 1976-ին ծնված Աբբասով Նասիմի Բիբիգուլու օղլուն (Abbasov Nəsimi Bibiqulu oğlu)
  • 1978-ին ծնված Աղաև Մեհեմմեդ Աղարզա օղլուն (Ağayev Məhəmməd Ağarza oğlu)
  • 1967-ին ծնված Ջաբրայիլով Վիդադի Թալըբ օղլուն (Cəbrayılov Vidadi Talıb oğlu)
  • 1990-ին ծնված Մամմեդյարով Սամիր Ֆազիլ օղլուն (Məmmədyarov Samir Fazil oğlu)
  • 1964-ին ծնված Դեմիրով Ալվերդի Ալըշ օղլուն ( Dəmirov Əlverdi Alış oğlu):

Չի բացառվում, որ զինամթերքի պահեստում և հարակից տարածքներում կան նաև մահացածներ և այլ վիրավորներ, որոնց մասին տեղեկությունները դեռևս հնարավոր չէ ճշտել:

Նշենք, որ ըստ առկա տեղեկությունների՝ Ադրբեջանի ԱԻՆ-ը հանգցրել է պահեստի հարակից տարածքներում ընկած զինամթերքի մնացորդներից առաջացրած հրդեհը, սակայն պահեստում հրդեհը դեռևս շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *