Ադրբեջանի ԱԻՆ-ը չի կարողանում հանգցնել ամենախոշոր զինապահեստներից մեկի հրդեհը

Ադրբեջանի ԱԻՆ ստորաբաժանումներին դեռևս չի հաջողվել հանգցնել պաշտպանության նախարարության  զինամթերքի ամենամեծ պահեստում շարունակվող հրդեհը, սակայն հարակից տարածքներում առաջացած հրդեհը արդեն հանգցված է:Այս մասին հատնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Դեպքի վայր է այցելել Ադրբեջանի ԱԻ նախարար Քամալլեդդին Հեյդարովը:

Միևնույն ժամանակ, ԱԻՆ աշխատակիցները բնակչությանը զինապահեստի հարակից բնակավայրերից տարհանել են և նրանց համար վրանային ճամբար են ստեղծել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հրդեհի հետևանքների վերացման համար դեռևս մի քանի օր կարող է պահանջվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Ադրբեջանի ՊՆ զինամթերքի ամենամեծ պահեստներից մեկում: Ըստ առկա տեղեկությունների՝ այրվող պահեստը Գիլյազի և Սիթալչայ բնակավայրերի միջև տեղակայված զինամթերքի ռազմավարական պահեստն է:

Այն խորհրդային տարիներից Ադրբեջանի տարածքում տեղակայված զինամթերքի խոշորագույն պահեստն է, որում մասնավորապես պահվելիս են եղել ԽՍՀՄ-ից Ադրբեջանի ժառանգություն ստացած զինամթերքի մոտ 65%-ը:

Արդեն հայտնել ենք, որ հրդեհի արդյունքում վիրավորված 6 անձը Ադրբեջանի ՊՆ զորամասի աշխատակիցներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *