Նախագահը ստորագրել է գարնանային զորակոչի և զորացրման հրամանագիր

Ըստ հրամանագրի՝ 2013 թվականի մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և ովքեր չունեն զորակոչի տարկետման իրավունք կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ ՀՀ ԿԳՆ հաստատած ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բուհական ընդունելության քննություններին և մինչև 2013 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:

Նույն հրամանագրով որոշվել է 2013 թվականի մայիս-հունիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին։ Հանձնարարվել է նաև ՀՀ կառավարությանը երկու շաբաթում ընդունել սույն հրամանագրի իրագործումն ապահովող համապատասխան որոշում:

Հիշեցնենք, որ 2012թ. հրամանագիրը նախագահ Ս. Սարգսյանը ստորագրել էր ապրիլի 25-ին։

2 responses to “Նախագահը ստորագրել է գարնանային զորակոչի և զորացրման հրամանագիր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *