Ուկրաինական զորավարժարանում պայթյունից զինծառայող է զոհվել

Օգոստոսի 4-ին Ուկրաինայում հրետանային ռազմամթերքի պայթյունի հետևանքով մահացել է Ուկրաինայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 5-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

Միջադեպը եղել է Կիևի շրջանի զորավարժարաններից մեկում՝ մարտական հրաձգություն իրականացնելու ժամանակ։

Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

Ավելի վաղ՝ հուլիսի 20-ին, պայթյուն էր եղել Դնեպրոպետրովսկիի շրջանի զորավարժարաններից մեկում, ինչի հետևանքով 8 զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։

✔️ВАЖЛИВО!!!Сьогодні, 04 серпня, близько 11 години на одному з військових полігонів Київської області під час проведен…

Posted by Генеральний штаб ЗСУ / General Staff of the Armed Forces of Ukraine on Friday, August 4, 2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *