Իրաքում ահաբեկչական գործողությունների, բռնության և զինված հակամարտության հետևանքով 2016-ի հոկտեմբերից մինչև 2017-ի հուլիսի 31-ը Իրաքում սպանվել է 5102 քաղաքացիական, վիրավորվել՝ 6655-ը: Այս մասին հայտնել է Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը:
2017-ի հուլիսին սպանվել է 415 քաղաքացիական, ևս 300-ը՝ վիրավորվել է: Գրեթե նույն պատկերն է նաև հունիսին. 411 մահվան դեպք, 294 վիրավորման, ընդ որում՝ ոստիկաններն այս թվերում ներառված չեն:
2017-ի հուլիսին պատահարներն ամենից շատ գրանցվել են Նինվեի նահանգում, որտեղ հուլիսին սպանվել է 121 քաղաքացիական, վիրավորվել՝ 112-ը: Հենց այս նահանգում է Մոսուլ քաղաքը, որի ԻՊ-ից ազատագրման համար երկրի բանակը մարտ էր մղում ինը ամիս շարունակ՝ 2016-ի հոկտեմբերից: Քաղաքը ազատագրված է հայտարարվել 2017-ի հուլիսի 9-ին, չնայած դրան՝ Մոսուլի որոշ թաղամասերում դեռ մարտեր են ընթանում։
ԻՊ-ի համար Մոսուլի ազատագրման գործողությանը աջակցում էր նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ էր հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին: Լինում էին դեպքեր, որ քաղաքացիականներ էին զոհվում նաև կոալիցիայի հարվածներից:
«Իսլամական պետությունը» քաղաքի «պաշտպանության» գործողության ժամանակ որպես կենդանի վահան էր օգտագործում բնակիչներին:
Ստորև, ըստ ՄԱԿ-ի, ներկայացված է Մոսուլի ազատագրման գործողությունից մինչև 2017-ի հուլիսը Իրաքում գրանցված քաղաքացիականների մահվան և վիրավորման դեպքերը թվերով.
Ամիս | մահ | վիրավորում |
2016 հոկտեմբեր | 1120 | 1105 |
2016 նոյեմբեր | 926 | 930 |
2016 դեկտեմբեր | 386 | 1066 |
2017 հունվար | 403 | 924 |
2017 փետրվար | 392 | 613 |
2017 մարտ | 548 | 567 |
2017 ապրիլ | 317 | 403 |
2017 մայիս | 354 | 470 |
2017 հունիս | 415 | 300 |
2017 հուլիս | 241 | 277 |
Նշենք, որ վերջերս բրիտանական The Independent լրատվակայքը հայտնել էր, որ ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունների ողջ ընթացքում սպանվել է ավելի քան 40000 քաղաքացիական։ Սակայն Իրաքի զինված ուժերի հրամանատարուոյունը ավելի ուշ հերքել էր այս տվյալները:
Ձախից Մոսուլի «Նինվե» հյուրանոցն է: