Իրանում միջազգային ռազմածովային ցուցահանդես է անցկացվում

Օգոստոսի 1-3-ը Իրանի կասպյան Բանդար է Անզալի նավահանգստում անցկացվում է «Ծովային արդյունաբերության, ծովագնացության, նավահանգիստների և համապատասխան սպառազինության» առաջին միջազգային ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ցուցահանդեսին մասնակցում են կազմակերպություններ Ադրբեջանից, Թուրքիայից, Իտալիայից, Դանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Նորվեգիայից, Գերմանիայից, Սինգապուրից։

Իրանից ցուցահանդեսին մասնակցում է պաշտպանության նախարարության ծովային արդյունաբերության կազմակերպությունը։

Ավելի վաղ Իրանը մասնակցում էր Ռուսաստանում անցկացվող «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին, որտեղ ներկայացրել է անօդաչու թռչող սարքեր, կառավարվող ռումբեր, հրթիռ և այլ սպառազինություն։

Մինչ այդ Իրանը  մասնակցել է նաև Իրաքում անցկացված IQDEX-2017  միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *