Իրանի ընկերություններն իրենց արտադրանքն են ներկայացնելու Իրաքի պաշտպանական ցուցահանդեսին

Իրանը մասնակցում է մարտի 5-7-ը  Իրաքի մայրաքաղաք Բաղդադում  անցկացվող IQDEX-2017  միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ»  լրատվական գործակալությունը։

Ցուցահանդեսին մասնակցում են Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության պաշտպանական, ավիացիոն, ծովային արդյունաբերության կազմակերպությունները և աշխարհագրական կազմակերպությունը։

Իրանական արտադրության «Ֆաջր-5» կառավարվող հրթիռ

Իրանական արտադրության «Ֆաջր-5» կառավարվող հրթիռ

Պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը ներկայացնելու է կառավարվող, ճշգրիտ, հակատանկային հրթիռներ, թեթև, կիսածանր, ծանր, կիսավտոմատ, ավտոմատ զենքեր,  շարժական հիվանդանոցներ, ռազմական մեքենաներ և այլն։

Ծովային արդյունաբերության կազմակերպությունը ներկայացնելու է օդային բարձիկով նավեր, սուզանվեր, ականակիրներ։

Ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունը կներկայացնի մասնավորապես անօդաչու թռչող սարքեր։

IQDEX ցուցահանդեսը անցկացվում 2012 թվականից։

Օդային բարձիկով նավ.Իրանի ԶՈւ

Օդային բարձիկով նավ.Իրանի ԶՈւ

Իրանական արտադրության «Համասեհ» ԱԹՍ-ն

Իրանական արտադրության «Համասեհ» ԱԹՍ-ն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *