Իրակլի Ալասանիան կրկին խոսել է Վրաստանի ԶՈՒ-ում հնարավոր բարեփոխումների մասին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ուսանողների հետ հանդիպման ընթացքում խոսել է Վրաստանում պրոֆեսիոնալ բանակի ձևավորման անհրաժեշտության մասին և խոստացել է այսուհետ է թույլ չտալ քաղաքական գործիչներին՝ միջամտելու ռազմական գործողություններին, քանի որ, ըստ նրա, հենց դա է զինված բախումներում Վրաստանի պարտության պատճառը։

Ալասանիան նաև հայտնել է, որ նախորդ 20 տարիների ընթացքում Վրաստանում տեղի ունեցած բախումների փորձի հիման վրա կվերանայվի այդ երկրի ռազմական դոկտրինը։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ներկայումս Վրաստանի ՊՆ-ում գործում է հատուկ խումբ, որի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել անկախացումից հետո վրացական բանակի թերացումները զինված բախումներում։

Հիշեցնենք՝ օրերս Ալասանիան հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները այդ երկրի ԶՈՒ-ում պահեստազորային պատրաստման նոր համակարգի ձևավորման նպատակով սկսել են համագործակցությունը Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ։ Նման քայլի նպատակը, ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի, վրացական ԶՈՒ-ը պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելն է։

Աղբյուր. ВЗГЛЯД

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *