ՄԱԿ-ը քննարկել է Սիրիայիում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը

Հնարավոր է, որ ՄԱԿ-ը 4000-10000 թվաքանակով խաղաղապահ զորք ուղարկի Սիրիա. այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելու պաշտոնական աղբյուրին։

Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի աղբյուրը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորքեր տրամադրող երկրները հանդիպել են դեկտեմբերի 14-ին և քննարկել Սիրիայում իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ։ Խնդիրն այն է, որ ՄԱԿ-ը ներկա պահին լրացուցիչ զորք չունի և եթե Սիրիայում խաղաղապահներ տեղակայելու որոշում կայացվի, ապա վերջինները պետք է դուրս բերվեն մեկ այլ տեղից։ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի քանակը ներկա պահին 115000 է։

Հետաքրքիր է, որ Սիրիայի ապստամբները համաձայն չեն խաղաղապահ զորքեր տեղակայմանը, քանի որ կարծում են, որ դա կերկարացնի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը։

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի անցյալում արդեն հայտարարել էր, որ Սիրիայում խաղաղապահների կարիք կա։ Նշենք, որ ըստ տարբեր հաշվարկների՝ հակամարտության սկզբից մինչ այսօր Սիրիայում 20-30 հազար մարդ է զոհվել, իսկ 2.5 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *