Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով սպանվել է շուրջ 40 զինծառայող

Հուլիսի 25-ին «Թալիբան» զինված խմբավորման զինյալները հարձակվել են Աֆղանստանի հարավային Քանդահար քաղաքի մոտակայքում տեղակայված անվտանգության ուժերի ռազմաբազայի վրա, ինչի արդյուքնում սպանվել է շուրջ 40 զինծառայող: Այս մասին հայտնում է աֆղանստանյան Tolo TV հեռուստաալիքը:

Հարձակումից հետո թալիբների և Աֆղանստանի ուժայինների միջև սկսվել են բախումներ, որոնք տևել են մոտ 5 ժամ:

Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը: Բայց ըստ աղբյուրի՝ «Թալիբան» զինված խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Նախորդ օրը՝ հուլիսի 24-ին, ևս մեկ ահաբեկչական հարձակում էր եղել Աֆղանստանում. թալիբ ահաբեկիչը Քաբուլում պայթեցրել է իր մեքենան, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 24 մարդ:

Նշենք, որ ՄԱԿ-ի զեկույցներից մեկի համաձայն՝ 2009 թվականից հունվարի 1-ից մինչև 2017-ի հունիսի 30-ը առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում զինված հակամարտության արդյունքում զոհվել է 26 հազար 512 քաղաքացիական, վիրավորվել է 48 հազար 931 քաղաքացիական:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *