Կատարը, ԱՄՆ-ն և Թուրքիան կանցկացնեն համատեղ զորավարժություն. Կատարի ՊՆ

Մոտակա ժամանակներում Կատարի բանակն ԱՄՆ-ի և Թուրքիայի զորախմբերի հետ անցկացնելու է համատեղ զորավարժություն: Այս մասին ռուսաստանյան RT լրատվակայքի արաբական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Կատարի պաշտպանության նախարարը:

Նախարար Խալիդ իբն Մուհամմադ ալ-Աթիյան նշել է, որ զորավարժությունը շուտով կանցկացվի, նախապատրաստական աշխատանքները ընթանում են հենց այս պահին: Վարժանքները անցկացվելու են հենց Կատարում:

Հիշեցնենք, որ Կատարի դեմ արաբական մի շարք երկրների արշավից հետո Թուրքիայում հապճեպ կարգով ընդունել էին Կատարում թուրքական զորքեր տեղակայելու մասին համաձայնագիրը, ինչից հետո Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները ժամանել են Կատար: Զորքերի տեղակայումից զատ Թուրքիան և Կատարը անցկացրել են նաև համատեղ վարժանքներ:

Կատարի հետ վարժանքներ իրականացնելու նպատակով այդ երկիր հունիսի 14-ին ռազմանավեր էր ուղարկել նաև ԱՄՆ-ն: Այն ժամանակ, սակայն, չէր նշվում զորավարժության անցկացման վայրը և ժամանակահատվածը:

Նշենք, որ ԱՄՆ-ն Կատարում ունի նաև ռազմաբազա: Կատարի «Ալ-Ուդեիդ» ավիաբազայում ծառայություն է անցնում ԱՄՆ ԶՈւ 11 հազար զինծառայող, բացի այդ շուրջ 100 ինքնաթիռ է տեղակայված հենց այս ռազմաբազայում:

Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազան

Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *