Իրանը կարող է ԱԹՍ-ներ վաճառել Ռուսաստանին

Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրեն Ամիր Բանիթարաֆին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Իրանի հետ անօդաչու թռչող սարքերի նախագծման համագործակցությամբ։

«Այս ոլորտում մի քանի ընդհանուր գործ սկսել ենք՝ ներառյալ ԱԹՍ-ների նախագծման ուղղությամբ համագործակցություն և Ռուսաստանին որոշ տեսակի ԱԹՍ-ների (որ մենք կարող ենք մատակարարել) մատակարարում»։

ՄԱԿՍ-2017 ավիացուցահանդեսին Իրանի ներկայացրած «Յասիր» անօդաչու թռչող սարքը

ՄԱԿՍ-2017 ավիացուցահանդեսին Իրանի ներկայացրած «Յասիր» անօդաչու թռչող սարքը

Հուլիսի 18-22-ը Իրանը մասնակցում էր Ռուսաստանի Ժուկովսկի քաղաքում անցկացվող «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին։ Ցուցահանդեսին ի թիվս այլ սպառազինության՝ Իրանը ներկայացրել է 5 անօդաչու թռչող սարք («Համասե», «Մոհաջեր-6», «Յասիր», «Քարրար», «Ֆոթրոս»)։

Նկատենք, որ անօդաչու թռչող սարքերի նախագծումն Իրանում արդեն կայացած ճյուղ է, իրանցի մասնագետների պատրաստած հարվածային անօդաչուները կիրառվում են  նաև Սիրիայում և Իրաքում։

Իրանում պատրաստված «Մոհաջեր-6» անօդաչու թռչող սարք

Իրանում պատրաստված «Մոհաջեր-6» անօդաչու թռչող սարք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *