Ռուսաստանը մշակել է Սիրիայից իր քաղաքացիների տարհանման անհրաժեշտ ծրագրերը և ներկայումս զբաղված է տարհանման նախապատրաստական աշխատանքերով։
Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Միխաիլ Բոգդանովը և հավելել, որ այժմ հստակեցվում են Սիրիայում ռուսների բնակության վայրերը։
«Այնտեղ Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ և խառնամուսնությունների արդյունքում ծնված երեխաներ կան։ Նրանց մեծ մասը ընդդիմության կողմնակիցներ են»,-ասել է Բոգդանովը։
ՌԴ ԱԳՆ-ում գրանցված է Սիրիայում գտնվող՝ Ռուսաստանի 5,3 հազար քաղաքացի։
Բոգդանովը նաև հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանքիների տարհանման ծրագիր։
Հաղորդվում է, որ անհրաժեշտության դեպքում ծովային և օդային, այդ թվում՝ ԱԻՆ ավիացիոն ուժերի ներգրավմամբ կիրականացվի ՌԴ քաղաքացիների տարհանումը Սիրիայից։
Բոգդանովը ընդգծել է, որ, չնայած ծրագրերի առկայությանը, առայժմ որևէ որոշում տարհանման հետ կապված չի ընդունվել։
Աղբյուրներ. ВЗГЛЯД