Թուրքիայում պայթյունի արդյունքում վիրավորվել է 17 զինծառայող

Հուլիսի 17-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը գործարկվել է Թուրքիայի ԶՈւ ռազմական մեքենայի անցման ժամանակ, վիրավորվել է 17 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հաքքարիում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական զրահամեքենայի վրա. (արխիվ)

Հաքքարիում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական զրահամեքենայի վրա. (արխիվ)

Դեպքը տեղի է ունեցել Յուքսեքովա գավառի Էսենդերե գյուղաքաղաքի մոտակայքում: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ վիրավորած զինծառայողներից 4-ի վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են 2017թ. գարնանից, երբ Թուրքիայի զինուժը գործողությունների նոր փուլ սկսեց երկրի արևելքում և հարավ-արևելքում:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: 2 տարի շարունակվող բախումներում կողմերը ունեն և՛ մարդկային, և՛ նյութական կորուստներ: Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգների մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: Ամենաշատ վնասներ կրած քաղաքներից է Շրնաքը, որի շինությունների գրեթե 70 տոկոսը ավերվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *