Որևէ մի երկիր իրավունք չունի առարկել Կատարում Թուրքիայի ԶՈւ ներկայությանը. Կատարի ԱԳ նախարար

Հուլիսի 14-ին Կատարի արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Սանին պաշտոնական այցով ժամանել է Անկարա և հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Կատարի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի առարկել Թուրքիայի ԶՈւ ներկայությանը Կատարում:

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

«Կատարի ստորագրած ցանկացած ռազմական համաձայնագիր, եթե չի խախտում միջազգային իրավունքը, ապա երբեք չպետք է քննարկման թեմա դառնա: Քանի որ օրենքներին համապատասխան համաձայնություն է եղել, ապա ոչ մի երկիր իրավունք չունի դա քննարկել կամ առարկություն ներկայացնել դրա մասին», — ասել է Կատարի ԱԳ նախարարի:

Թուրքիայի ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել է, որ ներկայում Կատարում ռազմաբազան տեղակայելու համար երկու երկրների տեխնիկական խմբերն իրականացնում են անհրաժեշտ աշխատանքները: Նա նաև հայտնել է, որ ապագայում սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այց Պարսից ծոցի երկրներ: Փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և երկրի նախագահը հաստատել են «Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը Կատարում: Ներկայում կատարում գտնվում է մոտ 150 զինծառայող:

Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին, որոնց թվում է նաև թուրքական ռազմաբազայի փակումը:

Սակայն Կատարը մերժել է այդ պահանջների կատարում և դրանք անվանել անիրատեսական ու անկիրառելի: Հուլիսի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Կատարը չի պահանջել, որ Թուրքիան դուրս բերի ռազմաբազան այնտեղից, թուրքական զորքերը կմնան Կատարում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *